Քաղաքականություն

Հարավային Կովկասի ոչ հեշտ պատմական ճակատագիրը հաղթահարելու շատ մեծ հնարավորություն կա. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հարավային Կովկասի ոչ հեշտ պատմական ճակատագիրը հաղթահարելու շատ մեծ հնարավորություն կա. Փաշինյան

Հայաստանը կարևոր է համարում Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության հիման վրա տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության հաստատումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանը և Վրաստանը միջազգային հարթակներում շարունակաբար ակտիվ համագործակցում են։ Մենք շատ կարևոր ենք համարում Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության հիման վրա տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության հաստատումը։ Հայաստանը և Ադրբեջանը հենց այս հենքի վրա են կառուցել և կառուցում խաղաղությունը, և կարծում եմ, որ սա իսկապես մեր տարածաշրջանի համար պատմական հնարավորություն է։ Ես ուզում եմ մաղթել, որ Վրաստանում նույնպես այս խաղաղության տևական արձանագրումը, կարգավորումը տեղի ունենա։ Եվ այստեղ պետք է ուղիղ ասել, որ մենք շատ շահագրգռված ենք դրանով, որովհետև տեսնում ենք, որ մեր տարածաշրջանի ոչ հեշտ պատմական ճակատագիրը հաղթահարելու շատ մեծ հնարավորություն կա, և հույս ունենք, որ այդ հնարավորությունը կօգտագործվի»,- նշել է ՀՀ վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում