Մարզեր

Վարդենիկում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 33 ծրագիր է իրականացվել

2 րոպեի ընթերցում

Վարդենիկում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 33 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում 2018-2025 թվականներին սուվբենցիոն և պետական ծրագրերով սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 32 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 3 միլիարդ 608  միլիոն 372  հազար դրամ։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների ընդհանուր գումարը կազմել է 3 միլիարդ 39 միլիոն 711 հազար դրամ, պետական ծրագրերով իրականացված աշխատանքների ընդհանուր գումարը՝ 568 միլիոն 661 հազար դրամ։

Իրականացված աշխատանքների արդյունքում 2018-2025 թվականներին կառուցվել են 9 հազար 610 մետր՝ ոռոգման, 24 հազար մետր՝ խմելու, ջրատար ցանցեր, 2 խորքային հոր, 2 հազար 849 մետր արտաքին լուսավորության ցանց, ղարաբաղյան պատերազմներում զոհված վարդենիկցիներին նվիրված հուշահամալիր։ Հիմնանորոգվել է 15 հազար գծամետր երկարության ներհամայնքային ճանապարհ, բազմաբնակարան 4 շենքերի տանիքներ, Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոցի մարզադահլիճը և երաժշտական դպրոցը, կապիտալ նորոգման է ենթարկվել մանկապարտեզի շենքը։

Վարդենիկի մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգման և գույքի ձեռքբերման ծրագրի արժեքը կազմել է 410 միլիոն դրամ։ Արդի չափորոշիչներին համապատասխանող մանկապարտեզի շենքը 150 սաների առջև իր դռներն է բացել 2025 թվականի մայիսից։

Վարդենիկի մանկապարտեզը կապիտալ նորոգվել, արդի չափորոշիչներին համապատասխանեցվել  է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի  շրջանակներում։

2025 թվականի հոկտեմբերից, պետական ծրագրի շրջանակներում, մեկնարկել է Վարդենիկի առողջության կենտրոնի նոր շենքի կառուցումը, որի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2026 թվականի ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում