Մարզեր

Վերանորոգվում է Մարտունի քաղաքի թիվ 4 մանկապարտեզը

1 րոպեի ընթերցում

Վերանորոգվում է Մարտունի քաղաքի թիվ 4 մանկապարտեզը

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 4 մանկապարտեզի շենքում ընթանում են վերանորոգման շինարարական աշխատանքները՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։

«Արմենպրես»-ի թղթակցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից հայտնեցին, որ Մարտունու թիվ 4 մանկապարտեզի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 143 միլիոն դրամ, որն ամբողջովին հատկացվել է պետբյուջեի միջոցներից։

Ծրագրով նախատեսվում է տանիքի, հատակի, սանհանգույցների ջրամատակարարման, ջրահեռացման, էներգամատակարարման համակարգերի  վերանորոգում, պատերի ներքին ու արտաքին հարդարում, նոր դռների և լուսամուտների մասնակի տեղադրում, այլ աշխատանքներ։

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 150 օրվա ընթացքում։

Մարտունու թիվ 4 մանկապարտեզը ժամանակավորապես իր գործունեությունը շարունակում է տեղի հիվանդանոցի նակին շենքի տարածքում։ Մանկապարտեզն այժմ գործում է 3 խմբով, որտեղ հաճախում է 90 երեխա։

Հաստատության տնօրեն Նաիրա Մարգարյանի հավաստմամբ՝ վերանորոգման ու արդիականացման աշխատանքներից հետո Մարտունու թիվ 4 մանկապարտեզն արդեն կգործի 4 խմբով՝ 120 սանով։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում