Հայաստանի փոխվարչապետն ու Ֆինլանդիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի փոխվարչապետն ու Ֆինլանդիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և համագործակցության զարգացման հեռանկարները:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնմանն ուղղված բարեփոխումները և անդրադարձել ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնման օրակարգին:

ՀՀ փոխվարչապետը և Ֆիլանդիայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում