Բուլղարիան Հայաստանի հուսալի գործընկերն է․ Փաշինյանը շնորհավորել է Գյուրովին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Գյուրովին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի հրապարակած շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առիթով:

Հայաստանը կարևորում է փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը։

Ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր բարեկամ երկրների միջև առկա փոխշահավետ գործընկերության բնականոն խորացումն ու ընդլայնումն ամուր հիմքեր են ստեղծել երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի նպաստ մեր պետությունների բարօրության:

Բուլղարիան Հայաստանի հուսալի գործընկերն է Եվրոպական միությունում, ժողովրդավարական բարեփոխումների, փոխկապակցվածության և տնտեսական զարգացման ակտիվ աջակիցը, և մենք հետաքրքրված ենք առավել խորացնելու մեր փոխգործակցությունն այս հարթակում:

Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և հաջողություն, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց»:

Հայերեն العربية English فارسی Français ქართული Русский Türkçe 中文

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել