Տնտեսություն

Հայաստանը 70.5 մլն եվրոյի վարկ կստանա ջրային ոլորտի բարեփոխման համար

1 րոպեի ընթերցում

Հայաստանը 70.5 մլն եվրոյի վարկ կստանա ջրային ոլորտի բարեփոխման համար

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը 70 մլն 400 հազար եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը՝ ջրային ոլորտի բարեփոխման համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարեց  Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը:

«Ծրագրի տեսլականն է դիմակայուն ոռոգման և ջրամատակարարման համակարգերի ներդրումը, ինչը կնպաստի տնտեսական աճին, պարենային անվտանգությանը և տարածաշրջանային համաչափ զարգացմանը, կբարելավի  ոլորտային կառավարման մեխանիզմները, կամրապնդի ինստիտուցիոնալ կարողությունները, կներդրվեն արդիական ենթակառուցվածքներ, կբարձրանա ծառայությունների ֆինանսական կայունությունը, կնվազեցվեն կլիմայական ռիսկերը։

Վարկային ծրագիրը բաղկացած կլինի ջրային ոլորտի բարեփոխում, գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում, ոռոգման ենթակառուցվածքների և համակարգերի կառավարման արդիականացում, ծրագրի կառավարում բաղադրիչներից:

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր․ 1-ին փուլ» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում