Տնտեսություն

Ջրային կոմիտեի նախագահն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Ջրային կոմիտեի նախագահն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիրը

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը մարտի 2-ին հյուրընկալել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ջրային կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրին», որն անցյալ շաբաթ քննարկվել էր Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում։

Ծրագիրը համաֆինանսավորվելու է Համաշխարհային բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից, իսկ միջոցներն ուղղվելու են ջրային ոլորտի բարեփոխմանը և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացմանը, հատկապես՝ գյուղական բնակավայրերում, ինչպես նաև ոռոգման ենթակառուցվածքների և համակարգերի կառավարման լավարկմանը։

Կողմերը քննարկել են նաև Ջրային հռչակագրի (Water Compact) մշակման և Համաշխարհային բանկի նախագահի հետ համատեղ ստորագրման հետ կապված կազմակերպչական հարցեր։

Կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ արդյունավետ համագործակցության համար։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում