Քաղաքականություն

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Հունաստանի նախագահի կազմակերպած ընդունելությանը

1 րոպեի ընթերցում

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Հունաստանի նախագահի կազմակերպած ընդունելությանը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի կողմից Հունաստանում հավատարմագրված դեսպանների համար տրվող ամենամյա ընդունելությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

Ընդունելության ընթացքում դեսպան Մկրտչյանը առանձնազրույց է ունեցել նախագահ Տասուլասի հետ, ով բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Հունաստան կատարած պետական այցը` իր հագեցվածությամբ և արդյունքներով հանդերձ։

Դեսպան Մկրտչյանը Հունաստանի նախագահին փոխանցել է Հայաստանի նախագահի երախտիքի խոսքը` ջերմ ընդունելության և այցը ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում