Քաղաքականություն

Անվտանգության խորհրդը քննարկել է ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցը

1 րոպեի ընթերցում

Անվտանգության խորհրդը քննարկել է ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցը

Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը մանրամասներ է ներկայացրել փետրվարի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած Անվտանգության խորհրդի նիստի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը։

Նիստին, Անվտանգության խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բարեփոխումների ընթացքին, ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդման միջոցառումներին, ինչպես նաև առցանց հարթակներում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, երեխաների պաշտպանությանն առնչվող հարցերին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ փետրվարի 27-ին տեղի է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի նիստ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում