Իրան

Փեզեշքիանը հայտնել է հունվարյան ցույցերի ժամանակ շուրջ 400 զինվորականի սպանվելու մասին

2 րոպեի ընթերցում

Փեզեշքիանը հայտնել է հունվարյան ցույցերի ժամանակ շուրջ 400 զինվորականի սպանվելու մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ հունվարին երկրում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհվել է մինչև 400 զինվոր, առնվազն 2000 քաղաքացիական անձ դարձել է անմեղ զոհ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության եթերում։

Անդրադառնալով ամերիկյան կողմի պնդումներին, թե Իրանը «չարիքի և ահաբեկչության բուժման վայր է, որտեղ սպանում են մարդկանց», Փեզեշքիանն ասել է․ «Երեկ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանը կազմակերպել է 32000 մարդու զանգվածային սպանությունը։ Մենք զանգվածային սպանություններ կատարե՞լ ենք։ Մենք տրամադրել ենք վիճակագրություն և նույնիսկ նշված անձանց անձնագրերի համարները։ Ամեն ոք, ով պնդում է ավելի բարձր թվեր, պետք է ապացուցի դա։ Ավելին, հայտարարված թվերից ավելի քան 2000 մարդ անմեղ զոհեր են, 300-400-ը՝ զինվորականներ, որոնք սպանվել են օրենքն ու կարգը պաշտպանելիս»։

Հունվարի վերջին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ հանրապետությունում անկարգությունների ժամանակ զոհվել է 3117 մարդ։

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել էին 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում