ՀՀ ԱՍՀ նախարարն ընդունել է ՄԹ դեսպանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՍՀ նախարարն ընդունել է ՄԹ դեսպանին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 25-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքանդրա Պամելա Քոուլին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացման և խորացման կարևորությունը։ 

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակին, զբաղվածության և աշխատուժի մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև խնամատարության ինստիտուտի զարգացման ու ապաինստիտուցիոնալացման գործընթացների ընթացքին։

Մանրամասներ են ներկայացվել նաև կանանց հիմնահարցերի ու երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող քաղաքականությունների վերաբերյալ։

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել և ընդլայնել արդյունավետ համագործակցությունը նշված ուղղություններով՝ մասնագիտական փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման շրջանակում։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում