Իրան

Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի զինված ուժերի  գլխավոր շտաբի պետի  հետ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը  հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,- գրել է Պապիկյանը։

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Իրան է այցելել փետրվարի 23-ին։ Փետրվարի 24-ին Սուրեն Պապիկյանը հանդիպել էր նաև Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։                                                                                    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում