Հունաստանը պատրաստ է ԴՆԹ փորձաքննության ծառայությունները Հայաստանի համար իրականացնել առանձնահատուկ պայմաններով

3 րոպեի ընթերցում

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունաստան կատարած պետական այցի շրջանակներում, երկու երկրների մասնագիտացված կառույցների միջև տեղի են ունեցել քննարկումներ դատաբժշկական գիտության և ԴՆԹ հետազոտությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» տնօրենի տեղակալ Մարտին Ալեքսանյանի և Հունաստանի ոստիկանության Դատափորձագիտական ստորաբաժանման (Hellenic Police Forensic Science Division) տնօրեն տիկին Մարիա Կակոգիայի միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են դատափորձագիտական, մասնավորապես՝ ԴՆԹ վերլուծության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։

Հաշվի առնելով երկու երկրների միջև առկա միջպետական բարեկամական հարաբերությունները՝ հունական կողմը պատրաստակամություն է հայտնել ԴՆԹ փորձաքննության ծառայությունները Հայաստանի Հանրապետության համար իրականացնել առանձնահատուկ փոխշահավետ պայմաններով։

Սույն նախաձեռնությունը նպատակ ունի խթանել դատաբժշկական ոլորտում փորձի փոխանակումը և տեխնոլոգիական համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ձևավորված մասնագիտական երկխոսությունը և երկուստեք ներդրումը համագործակցության հաստատման գործում։

Հունական կողմը նաև շեշտել է հետագա քայլերի քննարկման, համագործակցության պաշտոնականացման և գործնական իրականացման ուղղությամբ աշխատանքները շարունակելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ բաց է հետագա հաղորդակցության և համագործակցության հնարավոր ձևաչափերի քննարկման համար։

Պայմանավորվածություններն ունեն գործնական և ռազմավարական նշանակություն ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության համար, քանի որ կարող են նպաստել ԴՆԹ վերլուծության ոլորտում միջազգային մասնագիտական համագործակցության ընդլայնմանը, առանձին դեպքերում արտաքին մասնագիտական/լաբորատոր ռեսուրսների առավել նպաստավոր պայմաններով օգտագործմանը, բարդ կամ հատուկ կազմակերպչական լուծումներ պահանջող հետազոտությունների իրականացման համար:

Հայերեն العربية English Français Русский 中文

Պեսկովը բացահայտել է, թե որն է լինելու Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական թեման

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային

Իրանը սպառնացել է թիրախավորել ամերիկյան նավթային ընկերություններն իր օբյեկտներին հարվածելու դեպքում

Իրանը բացատրել է ԱԷՄԳ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներ մուտքի սահմանափակումը

Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին

Անահիտ Մանասյանի գլխավորությամբ ՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նախազգուշացրել է ԱԲ-ի սպառնալիքների մասին

Իրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային

Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովի գրանցումը բաց է