Մարզեր

Սևան համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց ձմեռ-2026» մարզամշակութային միջոցառումը

2 րոպեի ընթերցում

Սևան համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց ձմեռ-2026» մարզամշակութային միջոցառումը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց ձմեռ» մարզամշակութային միջոցառումը՝ «Լինենք առողջ» խորագրով:

 «Արմենպրես»-ի թղթակցին Սևանի համայնքապետարանից տեղեկացրին, որ միջոցառումը կազմակերպել են Սևանի համայնքապետարանը, Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և համայնքային մշակութային կենտրոնը։

Միջոցառմանը մասնակցել են  Սևան համայնքի հանրակրթական դպրոցների, Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի աշակերտներն ու սաները, մարզասերներ, բնակիչներ:

Միջոցառումը մեկնարկել է Սևանի բազմագործառութային քոլեջի հարակից բազմաֆունկցիոնալ մարզահրապարակից, որտեղ էլ կայացել է նախատեսված մարզաձևերի և խաղերի զգալի մասը՝ 8-16 կգ կշռաքարի բարձրացում, ազգային կոխ ըմբշամարտի անցկացում,  նետում նշանակետին,  ձնեմարդի պատրաստում:

Սևանի ՈՄԱ մարզասրահում անցկացվել է հրաձգության մրցում, որին մասնակցել են Սևանի և հարակից բնակավայրերի հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտները:

Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել են  շախմատի և մինի ֆուտբոլի մրցաշարեր:

Նախատեսված էր նաև «բարձունքի գրավում», որն անցկացվել է Մեծեփ սարի վրա:

Սևան համայնքի ղեկավարի պատվոգրով, շնորհակալագրով և հավաստագրերով պարգևատրվել են  լավագույն մասնակիցներն ու հաստատությունները, որոնք արժանացել են  նաև հուշանվերների ու գավաթների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում