Ապահովագրության շրջանակում մասնագիտական որոշ հետազոտությունների կարող են ուղեգրել նաև նեղ մասնագետները

2 րոպեի ընթերցում

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում՝ բուժառուներին մասնագիտական հետազոտությունների իրավասու են ուղեգրել ոչ միայն ընտանեկան բժիշկները, այլ նաև նեղ մասնագետները, եթե խորհրդատվության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական նիստում նշեց Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի տնօրեն Սամվել Խարազյանն՝ անդրադառնալով հետազոտությունների ուղեգրման հարցին։

«Քանի որ ընտանեկան բժիշկն ունի որոշակի պարտավորություններ, այդ թվում՝ մասնագիտական ուղղություններով, ինչպես նաև ամբուլատոր պայմաններում որոշ հիվանդությունների բուժման, ապա այդ նպատակով կարող է ուղեգրել համապատասխան հետազոտությունների իրականացման»,-ասաց հիմնադրամի տնօրենը։

Նրա պարզաբանմամբ՝ մարզերից Երևան մասնագիտական խորհրդատվություն ստանալու եկած բուժառուների համար ավելորդ անհարմարություններ չստեղծելու նպատակով հնարավորություն է տրվել, որպեսզի որոշակի հետազոտությունների ուղեգրելու հնարավորություն ունենա նաև նեղ մասնագետը, եթե առաջացել է դրանց անհրաժեշտությունը։

«Հնարավորինս փորձել ենք անհարմարություններից զերծ պահել և իրականության վրա հիմնված որոշումներ կայացնել, մեխանիզմներ ներդնել, որպեսզի շեղում չլինի, ավելորդ անհարմարություններ չստեղծենք մեր բուժառուների համար»,-ընդգծեց Խարազյանը։

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով