Աշխարհ

ՀԱՄԱՍ-ը վերահսկողություն է հաստատել Գազայի վրա՝ չնայած Իսրայելի հետ պատերազմում կրած ծանր կորուստներին. BBC

1 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը վերահսկողություն է հաստատել Գազայի վրա՝ չնայած Իսրայելի հետ պատերազմում կրած ծանր կորուստներին. BBC

ՀԱՄԱՍ-ը վերստին հսկողություն է հաստատել Գազայի վրա, թեև Իսրայելի հետ պատերազմում կրել է ծանր կորուստներ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։

«Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ընթացքում վերջինիս լավ մարզված ստորաբաժանումները ջախջախվեցին և վերածվեցին պարտիզանական ստորաբաժանումների, իսկ ՀԱՄԱՍ-ի առաջնորդների մեծ մասը սպանվեց։ Գազայի շենքերն ու ենթակառուցվածքները մեծ մասամբ ավերվեցին, բնակչությունը ստիպված եղավ լքել տները, իսկ տնտեսական կյանքը կանգ առավ», - գրում է լրատվամիջոցը։ 

Ըստ BBC-ի, Գազայի հատվածի բնակիչները նշում են, որ ՀԱՄԱՍ-ը կրկին ամրապնդում է իր վերահսկողությունը անվտանգության, հարկային եկամուտների և պետական ​​ծառայությունների նկատմամբ, ինչն իր հերթին հարցեր է առաջացնում խմբավորման երկարաժամկետ ռազմավարության և այն մասին, թե արդյո՞ք ՀԱՄԱՍ-ը պատրաստ է հրաժարվել զենքից և իշխանությունից, ինչպես պահանջվում է Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի երկրորդ փուլով:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում