Ներդրումների մասին նոր օրենքը կստեղծի միասնական իրավական դաշտ տեղացի և օտարերկրյա ներդրողների համար. Էկոնոմիկայի փոխնախարար

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունում քննարկվեց «Ներդրումների մասին» նոր օրենքի նախագիծը, որը նպատակ ունի ձևավորել ներդրումային հարաբերությունների միասնական և ժամանակակից իրավական դաշտ՝ ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը՝ ընդգծելով, որ գործող «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համապատասխան ամբողջական կարգավորում։

«Նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանով  սահմանված կարգավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա ներդրողների և ներդրումների վրա, այլ նաև տեղացի ներդրողների և ներդրումների վրա»,- նշեց Սիրականյանը։

Նրա խոսքով՝ օրենքով ամրագրվում է խտրականության բացառման սկզբունքը՝ ազգային և առավել բարենպաստության ռեժիմների միջոցով։

«Ազգային ռեժիմի համաձայն՝ օտարերկրյա ներդրողներն ունենալու են տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ։ Իսկ առավել բարենպաստության ռեժիմը նշանակում է, որ օտարերկրյա պետության ներդրողը Հայաստանի Հանրապետությունից իրավունք ունի ակնկալելու նույնանման բարենպաստ վերաբերմունք, որը կիրառվում է այլ օտարերկրյա ներդրողի նկատմամբ»,- ասաց նա։

Սիրականյանը նշեց, որ բացառությունները նախատեսված են միայն միջազգային պայմանագրերով ստեղծված մաքսային միությունների, ազատ տնտեսական գոտիների և տնտեսական միությունների համար։

Նախագծով սահմանվում են նաև ներդրումների իրավական և ֆիզիկական պաշտպանվածության երաշխիքներ, կապիտալի և գույքի ազատ տեղաշարժ և փոխարկում, հողի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքներ, աշխատողներ վարձելու երաշխիքներ, վեճերի լուծման մեխանիզմներ և արդարադատության մատչելիություն։

«Թեև նախագծում նշված շատ կարգավորումներ արդեն առկա են այլ իրավական ակտերում, նպատակներից մեկն է դրանք միավորել մեկ նախագծի մեջ՝ ապահովելով ավելի պարզ, թափանցիկ և կանխատեսելի ներդրումային միջավայր»,- նշեց փոխնախարարը։

Նա նաև հավելեց, որ օրենքով սահմանված երաշխիքներից օգտվող ներդրումները կպահպանեն իրենց պաշտպանվածությունը նույնիսկ դրանց փոփոխությունից կամ վերացումից հետո հինգ տարվա ընթացքում։

Փոխնախարարն ընդգծեց, որ նախագծի ընդունմամբ կձևավորվի միջազգային ստանդարտներին համապատասխան ներդրումային միջավայր, որը կնպաստի Հայաստանի ներդրումային գրավչության և մրցունակության բարձրացմանը։

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում