Եվրոպա

Մենք ուզում ենք, որ Եվրոպան ծաղկի ու հաջողությունների հասնի. Ջեյ Դի Վենս

1 րոպեի ընթերցում

Մենք ուզում ենք, որ Եվրոպան ծաղկի ու հաջողությունների հասնի. Ջեյ Դի Վենս

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկանում է, որ Եվրոպան բարգավաճի և հաջողությունների հասնի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ փոխնախագահն այս մասին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Մենք ուզում ենք, որ Եվրոպան ծաղկի, և մենք ուզում ենք, որ Եվրոպան հաջողության հասնի», - ասել է Վենսը։ 

Նրա խոսքով՝ իր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Պետքարտուղար Մակրո Ռուբիոյի կողմից Եվրոպայի մասին հայտարարությունները չեն նշանակում, թե Վաշինգտոնին դուր չի գալիս Եվրոպան։ 

«Եվրոպայի հետ մեր ունեցած խնդիրն այն չէ, որ մենք չենք սիրում Եվրոպան, չնայած դուք դա լսում եք եվրոպական մամուլից․ խնդիրը այն չէ, որ մենք չենք հարգում մեր դաշնակիցներին, այլ այն է, որ նրանք շատ բաներ են անում, որոնք հենց իրենց են սաբոտաժի ենթարկում»,-ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում