Հայաստան

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով կազմակերպում են ընդունելություն

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով կազմակերպում են ընդունելություն

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը՝ մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով կազմակերպում են ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սահմանապահ ծառայության նորաբաց հոսքում՝ 17-18 տարեկան միջնակարգ կրթությամբ՝ ՀՀ արական սեռի քաղաքացիների համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ԱԱԾ-ից, ուսման տևողությունը 4 տարի է:

Ծառայությունը հայտնում է, որ կուրսանտներն ապահովվում են անվճար քնելատեղով և սննդով, ինչպես նաև բարձր կրթաթոշակով: 3-րդ և 4-րդ կուրսերում օգտվում են ազատ ելքի իրավունքից և ավարտին ստանում են B C կարգի վարորդական վկայական:

Շրջանավարտները, ստանալով լեյտենանտի զինվորական կոչում, ծառայության են անցնում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներում և Երևան քաղաքում՝ պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման ծրագրով ապահովվում 75-80ք.մ. մակերեսով բնակարանով (բոլոր ծախսերը իրականացվում է պետության կողմից):

Նշվում է, որ ցանկացողները մինչև մարտի 30-ը կարող են դիմել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչություն՝ ք.Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով կամ զանգահարել 015-57-91-77, 015-57-97-74 հեռախոսահամարներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում