Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով կամայական եզրակացությունները իրավական արժեք չունեն. ՀՀ քննչական կոմիտե

2 րոպեի ընթերցում

Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթով նշանակվել և ստացվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում վերջինիս պատկերված լինելու հանգամանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ անդրադարձ է կատարվել նաև շահարկվող երեք տարբեր փորձագիտական եզրակացություններին։ «Այդ եզրակացությունները չեն կարող դիտարկվել որպես ապացույց, քանի որ ստացվել են քրեական վարույթի շրջանակից դուրս և չեն նշանակվել վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ավելին, կամայական կերպով ձեռք բերված նման եզրակացությունները չեն կարող ունենալ որևէ ապացուցողական ուժ, քանի որ փորձագետի եզրակացությունը քրեական վարույթում իրավական արժեք է ստանում բացառապես այն դեպքում, երբ այն հիմնված է վարույթի նյութերի ամբողջական ուսումնասիրության վրա և իրականացվում է համապատասխան դատավարական երաշխիքների պահպանմամբ։ Ուստի վարույթից դուրս, առանց պատշաճ դատավարական հիմքի և նյութերի լիարժեք ուսումնասիրության ստացված ցանկացած գնահատական չի կարող դիտարկվել ոչ որպես ապացույց, ոչ որպես փորձագետի իրավաչափ կարծիք և չի կարող հիմք հանդիսանալ որևէ իրավական հետևության համար»,-ասվում է հաղորդագրության տեքստում։

Ավելի վաղ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր, որ ստացել է իր կողմից պատվիրած փորձաքննությունների արդյունքները, որոնք հաստատում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պնդումները, որ ինքը որևէ կապ չունի իրեն վերագրվող տեսանյութի բովանդակության հետ։ Բաբայանը հավելել է, որ փորձագիտական եզրակացությունները ստացել է երեք տարբեր երկրներից և խոստացել է առաջիկայում ասուլիս հրավիրել ու դրանք ներկայացնել հանրությանը։ 

Հայերեն English Русский

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

Մոլդովայի վարչապետը հանդիպել է Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության նոր ղեկավարի հետ. Moldpres

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ

Մեծ Բրիտանիան կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները

Հայաստան ներմուծվող և Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող մի շարք ապրանքախմբերի համար գործում է դրոշմավորման փոխճանաչելիության հատուկ կարգ. ՊԵԿ

Սոֆիայում անցկացվում է Հաշվողական լեզվաբանության 7-րդ միջազգային գիտաժողովը. BTA