Կրթություն

«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ՝ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակով

1 րոպեի ընթերցում

«MIF»-ը  տրամադրում է կրթաթոշակ՝ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակով

Ճապոնական «Մացումաե միջազգային հիմնադրամը» («MIF») հայտարարում է բնական գիտությունների, ճարտարագիտության, բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում գիտական հետազոտական կրթաթոշների մրցույթ՝ նախատեսված 2027 թվականի համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ կրթաթոշակի համար դիմումներ կարող են ներկայացնել գիտությունների թեկնածուի (PhD) աստիճան ունեցող մինչև 45 տարեկան անձինք, որոնք ունեն մշտական աշխատանք Հայաստանում։ Մինչ «MIF»-ին դիմում ներկայացնելը` հետաքրքրվողները պետք է նախապես ստանան Ճապոնիայի համապատասխան գիտական հաստատության համաձայնությունը նշված հաստատությունում գիտական ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ:

«Մացումաե միջազգային հիմնադրամը» կրթաթոշակին դիմելու համար փաստաթղթերն ընդունում է 2026 թ. հունիսի 1-30-ը:

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները, հայտադիմումը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը կցվում են։

Հավելյալ տեղեկատվության համար կարող է դիմել ԿԳՄՍՆ միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին, հեռ.՝ (+374) 10 599-699 (ներքին՝ 646):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում