Վարչապետը ներքաղաքական և հանրային կյանքում խոսույթի առողջացման կարիք է տեսնում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ ներքաղաքական և հանրային կյանքում խոսույթի առողջացման կարիք կա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես էլ ինձ, եղել է, այդ թվում՝ էմոցիաների տակ, թույլ եմ տվել արտահայտություններ, որոնցով չեմ հպարտանում և որոնց համար նաև ներողություն եմ խնդրել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ իմ դեմ վարույթ է հարուցել և որոշում է կայացրել, որ մեղավոր եմ»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ քննարկումների սրությունը երբեք ժողովրդավարական հասարակություններում չի նվազելու և նվազեցնելու խնդիր դնելը սխալ է, բայց, այնուամենայնիվ, քննարկումները պետք է անցնեն հարգալից մթնոլորտում։

«Առաջիկայում էլ ընտրություններ են, նաև ընդդիմության դաշտի մեր գործընկերները պետք է համոզված լինեին, որ, եթե անցում կատարվեր որևէ բառապաշարի, մենք բառապաշարից չենք խեղճանա։ Պետք է առողջացնել միջավայրն ու մթնոլորտը։ Աղմուկի և այդ ամենի մեջ բովանդակությունը կորում է։ Մեզ պետք է ավելի շատ բովանդակության վրա կենտրոնալ, որ նախ դիմացինի ասածը հասկանանք, երկրորդ՝ սեփական ասածը դիմացինին հասկանալի դարձնենք»,- նշեց Փաշինյանը։

 

Հայերեն Русский

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը