Հայաստան

«Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածուն կորոշվի ներկուսակցական քվեարկության արդյունքում. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածուն կորոշվի ներկուսակցական քվեարկության արդյունքում. Փաշինյան

Ազգային ժողովի 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն կորոշվի ներկուսակցական քվեարկության արդյունքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

«Փետրվարի 1-ից սկսվել են ՔՊ կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովի միջոցառումները։ Այսօր տեղի է ունենում ընտրական ցուցակի ձևավորման փակ, գաղտնի, վարկանիշային քվեարկության առաջին փուլը, որում քվեարկելու իրավունք ունեն համաժողովի պատվիրակները, նրանց թիվը 1057 է։ Առաջադրված է 274 թեկնածու։ Առաջին փուլի արդյունքների ամփոփումից հետո տեղի կունենա երկրորդ փուլը, որին մասնակցելու հնարավորություն կունենան առաջին փուլի արդյունքներով առաջին 50 հորիզոնականը զբաղեցրած թեկնածուները։ Երկրորդ փուլի քվեարկության արդյունքներով տեղի կունենա նաև վարչապետի թեկնածուի ընտրություն»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ ապրիլի սկզբին տեղի կունենա համաժողովի լիագումար նիստը, որտեղ արդեն բաց քվեարկությամբ կհաստատվի կուսակցության ամբողջական համամասնական ցուցակը և կընդունվի առաջիկա ընտրություններում կուսակցության նախընտրական ծրագիրը։

Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում