Հայաստան

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները ժամկետի մեջ ավարտելու անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները ժամկետի մեջ ավարտելու անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։

Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը։ 

Քննարկվել են մանրամասներ առաջիկա անելիքների վերաբերյալ:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է աշխատանքները պատշաճ իրականացնելու և ժամկետները չխախտելու անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում