Հայաստան

Դեսպան Տիգրան Մկրտչյանը Սալոնիկում քննարկել է հայ-հունական առևտրատնտեսական կապերի խորացման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Դեսպան Տիգրան Մկրտչյանը Սալոնիկում քննարկել է հայ-հունական առևտրատնտեսական կապերի խորացման հնարավորությունները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Սալոնիկ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Սալոնիկի փոքր և միջին արդյունաբերության պալատի նախագահ Մակարիոս Պապադոպուլոսի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հունաստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան գործընկերների հետ հարաբերություններ հաստատելու և երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները աստիճանաբար մեծացնելու հարցեր։ 

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է այն հիմնական ոլորտները, որոնցում Հայաստանն ու Հունաստանն ունեն երկկողմ շահավետ համագործակցություն` ընդգծելով, որ թեև առևտրաշրջանառության ցուցանիշները աճել են վերջին տարիներին, ներուժը շատ ավելին է և բոլոր միջոցներով անհրաժեշտ է խթանել տնտեսական ակտիվությանը։ 

Մակարիոս Պապադոպուլոսն արտահայտել է իր հետաքրքրությունը Հայաստան առաջիկայում այցելություն կազմակերպելու և տեղում գործընկերների հետ փոխշահավետ համագործակցություն հաստատելու հնարավորությունը։

Հանդիպման ավարտին դեսպան Տիգրան Մկրտչյանը պատվավոր հյուրերի մատյանում թողել է իր գրությունը։ 

Հանդիպմանը մասնակցել է Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում