Գեղարքունիքում 2026-ին հիմնովին կփակվեն բոլոր աղբավայրերը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում 2026 թվականին կփակվեն Մարտունի և Վարդենիս համայնքներում գործող գլխավոր աղբավայրերը, երբ Կոտայքի և Գեղարքունիքի կենցաղային կոշտ թափոնների կառավարման կենտրոնի կողմից վերոնշյալ երկու համայնքների աղբը համակարգված ձևով կտեղափոխվի Հրազդանի սանիտարական աղբավայր։ Գեղարքունիքի մարզի աղբավայրերի փակման գործընթացների շուրջ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին պատասխանելով՝ մարզպետ Կարեն Սարգսյանը վստահեցրեց, որ այդ հարցը գտնվում է մարզային ու համայնքային իշխանությունների առաջնահերթ անելիքների ցանկում, և արվելու է հնարավորը, որպեսզի նախկին աղբավայրերը, որոնք ընդգրկում են մեծ տարածքներ, բնապահպանական որևէ խնդիր չառաջացնեն։

«2025 թվականի ընթացքում արդեն Սևան, Գավառ և Ճամբարակ համայնքներում կուտակված աղբը միանգամից տեղափոխվում է Հրազդանի սանիտարական աղբավայր։ Առաջիկայում այս կարևոր ծրագրին միանալու են նաև Մարտունի և Վարդենիս համայնքները, որի արդյունքում փակվելու են նաև այս երկու համայնքների կենտրոնական աղբավայրերը։ Բոլոր աղբավայրերի փակումը մենք դիտարկում ենք որպես «Կոտայքի և Գեղարքունիքի կենցաղային կոշտ թափոնների կառավարման» ծրագրի մաս, որը քայլ առ քայլ իրականացնում ենք համայնքների հետ համագործակցությամբ։ Արդեն երկու տարի է, ինչ մեր նախաձեռնությամբ և համայնքների ու շինարարական կազմակերպությունների հետ համագործակցությամբ կենտրոնական աղբավայրեր է տեղափոխվում նաև շինարարական աղբը, որը ծառայելու է որպես կենցաղային կոշտ թափոնների ծածկման հուսալի միջոց։ Համայնքների կողմից կձեռնարկվեն նաև այլ միջոցներ, որպեսզի հիմնովին փակվեն բոլոր փոքր ու մեծ աղբավայրերը՝ այլևս չառաջացնելով բնապահպանական որևէ հիմնախնդիր»,-ներկայացրեց մարզպետ Կարեն Սարգսյանը։

Հայերեն English

Լեհաստանում կազմավորել են հակաօդային պաշտպանության լրացուցիչ գունդ

Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

«Հեզբոլլահ»-ը աղետ չի համարում հարավային Լիբանանում Իսրայելի կողմից բարձունքների գրավումը

ԱՄՆ-ն դեմ է քվեարկել Equal Earth նախագծի աջակցությանը միտված ՄԱԿ-ի բանաձևին

Սեուտայի բնակիչները փորձել են դադարեցնել ներգաղթյալների համար կենտրոնի շինարարությունը

ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը

Միացյալ Նահանգները թուրքական բանկ են ներառել Իրանին առնչվող պատժամիջոցների ցանկում

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է