Սուրեն Պապիկյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ շարունակելով ներկայացնել ԶՈՒ պաշտպանական կառույցները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Զինված ուժերի պաշտպանական կառույցները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկրորդ տեսանյութով պաշտպանության նախարարը ներկայացրել է ամրացված շրջանում զինվորների ննջասենյակը, զինանոցը, խոհանոցն ու ճաշարանը, կրակակետերը, տեսադիտարկման համակարգերով հագեցած սենյակը, որը միացված է ՀՀ պետական սահմանի պահպանություն իրականացնող բոլոր հենակետերին։

«Տեսադիտարկման սենյակում զինծառայողները ամբողջ ամրացված շրջանը դիտարկելու հնարավորություն ունեն։ Նրանք հնարավորություն ունեն նաև տվյալ պահպանության շրջանի բոլոր հենակետերի հետ կապ ունենալ և հետևել դրանց տեսադիտարկման համակարգերի միջոցով»,- մանրամասնել է ՀՀ պաշտպանության նախարարը։

Նախարարը նաև շեշտել է, որ ամրացված շրջանն ամբողջությամբ հագեցված է և պատրաստ է ցանկացած տեսակի զինատեսակից երկրի սահմանները պաշտպանելուն։ 

Հայաստան

Վերջին տարիներին էական աշխատանք է կատարվել սահմանային պահպանության հնարավորությունները մեծացնելու համար․ Սուրեն Պապիկյան

 

Հայերեն English Español فارسی Русский