Հայաստան

Երևանի Նոր Նորք, Ավան վարչական շրջաններում և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում փետրվարի 10 և 11-ին կլինեն վթարային ջրանջատումներ

1 րոպեի ընթերցում

Երևանի Նոր Նորք, Ավան վարչական շրջաններում և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում փետրվարի 10 և 11-ին կլինեն վթարային ջրանջատումներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը իր հաճախորդներին և սպառողներին տեղեկացրել է վթարային ջրանջատումների վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ընկերության տարածած հաղորդագրությունը։  

«Կաթնաղբյուր» պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով ս.թ. փետրվարի  10-ին ժամը 20:00-ից մինչև փետրվարի 11-ը ժամը 12.00-ն  կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 1, 2, 4, 5, 8 զանգվածների, Մայակ, Բանավան, Բագրևանդ թաղամասերի, Ավան վարչական շրջանի՝ Դուրյան թաղամասի, Կոտայքի մարզի՝ Ջրվեժ գյուղի ջրամատակարարումը»:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն է հայտնում ըմբռնման համար:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում