Հայաստան

ՀՀ ԱՍՀ նախարարն ու Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանի գրասենյակի ղեկավարն անդրադարձել են նոր ծրագրերի իրականացմանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՍՀ նախարարն ու Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանի գրասենյակի ղեկավարն անդրադարձել են նոր ծրագրերի իրականացմանը

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 10-ին ընդունել է Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) Հայաստանի գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիուհին և փոխտնօրեն Օսկար Էքդալին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են 2020–2025թթ․ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված համագործակցության ծրագրերը, ամփոփվել դրանց արդյունքները։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել սննդի քարտերի ծրագրի ներդրմանը, փորձարկմանն ու ինստիտուցիոնալացմանը, որի շրջանակում աջակցություն է ստացել շուրջ 6000 շահառու, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք։

Անդրադարձ է կատարվել նաև «Սոցիալական շտապօգնություն» համակարգի զարգացմանը, արագ արձագանքման իրավիճակներում սոցիալական աջակցության մեխանիզմների կատարելագործմանը և ընթացիկ աշխատանքներին։

Ընդգծվել է նաև համագործակցության հետագա խորացման կարևորությունը՝ նոր ծրագրերի իրականացման, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի ներդրման ուղղություններով։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում