ՀՀ ՊԵԿ նախագահը պարզաբանեց, թե ինչպես կարող են զննվել TRIPP-ով անցնող ադրբեջանական բեռները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվելիք TRIPP «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ճանապարհի վրա, ինչպես Հայաստանի ամբողջ տարածքում, գործելու են ԵԱՏՄ մաքսային իրավական համակարգերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:

ՊԵԿ նախագահը պարզաբանեց նաև, թե ինչպես կարող են զննվել այդ ճանապարհով անցնող ադրբեջանական բեռները:

«Մենք շատ շուտով ունենալու ենք մոնիտորինգի կենտրոն, որը միանալու է ցամաքային կետերում մեր ռենտգեն համակարգերին, թույլ է տալու հեռավար տարբերակով վերլուծել անցնող բեռները և ընտրել թիրախները, թե ինչն է պետք զննել: Եթե ինչ-որ տեղ կասկածելի բան բացահայտվի, իհարկե, կարիք կլինի մարդկային միջամտության: Այդ դեպքում «Ֆրոնտ–օֆիս»-ի աշխատակիցը դուրս է գալու, կատարելու է զննում կամ այլ գործառույթներ: Այս համակարգը թույլ է տալիս քիչ շփվել այն մարդկանց հետ, որոնք սահմանն անցնում են: TRIPP-ի դեպքում այս նույն մոտեցումն է այս պահին քննարկվում»,- ասաց Հակոբյանը:

Հունվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել են Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Շրջանակն ուրվագծում է TRIPP-ի գործարկման կոնկրետ ուղին, որը նախատեսված է Հայաստանի տարածքով անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության հաստատման համար։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղու կենսական օղակ՝ ակնկալվում է, որ TRIPP-ը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։

Արտացոլելով 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի կողմից հյուրընկալած պատմական Խաղաղության գագաթաժողովում հաստատված սկզբունքները՝ TRIPP-ի իրականացման շրջանակն ընդգծում է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձության կարևորությունը TRIPP-ի ընդհանուր հաջողության համար: TRIPP-ի վերջնական նպատակն է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունը և խթանել ամերիկյան առևտուրն՝ ընդլայնելով տարածաշրջանային առևտուրն ու փոխկապվածությունը, ինչպես նաև ստեղծելով Կենտրոնական Ասիան և Կասպից ծովը Եվրոպային կապող նոր տարանցիկ հնարավորություններ։

Հայերեն فارسی Türkçe

Մեդալակիր մարմնամարզիկները Երևանում են․ «Զվարթնոց»-ում հանդիսավորությամբ դիմավորեցին հավաքականին

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում