Կրթություն

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Արիստոտելի համալսարանի ռեկտորի հետ

1 րոպեի ընթերցում

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Արիստոտելի համալսարանի ռեկտորի հետ

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կիրիակոս Անաստասիադեսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը դեսպան Մկրտչյանը բարձր է գնահատել Արիստոտելի համալսարանի և Երևանի պետական համալսարանի միջև երկու տասնամյակից ավելի գործող համագործակցությունը՝ ներառյալ «Յասոն» ծրագրի շրջանակներում։ Դեսպանը նշել է, որ ծրագիրը վերջերս հաջողությամբ վերամեկնարկել է, և առաջարկել է ռեկտորին ընդարձակել ծրագրի շրջանակները՝ ներառելով ոչ միայն ուսանողներ, այլ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմին։

Միաժամանակ քննարկվել են մի շարք ֆակուլտետների հետ համագործակցություն մեկնարկելու հնարավորությունները։

Դեսպանը մանրամասն ներկայացրել է կրթության ոլորտում Հայաստանի և Հունաստանի միջև վերջին ժամանակահատվածում գրանցված ինտենսիվ համագործակցությունը, ինչպես նաև դեսպանության համագործակցությունը հունական այլ ուսումնական հաստատությունների հետ։

Հանդիպմանը մասնակցել է Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազիանը։

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում