Ժաննա Անդրեասյանը մանկավարժների հետ քննարկել է ոլորտային մի շարք հարցեր
1 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է մանկավարժների՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ նշելով, որ հանդիպմանն անդրադարձ է եղել հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում ուսուցման գործընթացին վերաբերող հարցերի, ինչպես նաև կամավոր ատեստավորման ընթացակարգին ու թեստային առաջադրանքների բովանդակությանը:
Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտը: