ՀՀ Նախագահն ու Քուվեյթի դեսպանը քննարկել են մշակութային համագործակցության ընդլայնման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանն իր շնորհավորական խոսքն ու բարեմաղթանքներն է փոխանցել Քուվեյթի Պետության էմիր Նորին Վսեմություն շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին և Քուվեյթի ժողովրդին՝ Անկախության և Ազատագրման տոների առթիվ։

Հանրապետության նախագահը նշել է, որ Քուվեյթը Հայաստանի բարեկամ և եղբայրական երկիր է՝ ընդգծելով երկկողմ համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը։ Նա վստահություն է հայտնել, որ տարբեր ոլորտներում հնարավոր կլինի հաջողությամբ կյանքի կոչել ապագային միտված համատեղ ծրագրեր։ 

Քուվեյթի դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և փոխանցված բարեմաղթանքների համար։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման, խորացման և ամրապնդման կարևոր ուղղություն։ Այս համատեքստում ընդգծվել է նաև միջկառավարական հանձնաժողովների և ոլորտային գերատեսչությունների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը։

Զրույցի ընթացքում քննարկվել են մշակութային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Կողմերն առանձնահատուկ կարևորություն են տվել Քուվեյթի հայկական համայնքի դերին՝ որպես երկու ժողովուրդների միջև փոխադարձ ըմբռնման և մշակութային կապերի ամրապնդման կամուրջ։

Երկուստեք շեշտվել է համագործակցության ներուժի առավել լիարժեք իրացման անհրաժեշտությունը՝ հատկապես զբոսաշրջության, կրթության, սպորտային զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև ուսանողների փոխանակման ծրագրերի ընդլայնման և շարունակականության ապահովման ուղղությամբ։

Հայերեն العربية English Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն