Տնտեսություն

Կառավարությունը սահմանեց Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետները

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը սահմանեց Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետները

Կառավարությունը սահմանեց Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետները 2026 թվականի համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործադիրի փետրվարի 5-ի նիստի ընթացքում որոշման նախագիծը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

«2026 թվականի համար նախատեսվում է սահմանել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի 550 տոննա չափաքանակ, որսի իրականացման ժամկետը սահմանվում է սույն թվականի փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20-ը»,- ասաց Մկրտչյանը:

Նախարարի տեղակալը հայտնեց, որ 2025 թվականի տարեվերջին լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591.8 տոննա, որից արդյունագործական ողջ պաշարը կազմել է 1373.9 տոննա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում