Հայաստան

2018 թվականից հետո 43 հազար 786 ընտանիք դուրս է եկել անապոհվության համակարգից

1 րոպեի ընթերցում

Աշխատանքային քննարկում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում կատարված բարեփոխումների ու առաջիկա անելիքների վերաբերյալ
Աշխատանքային քննարկում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում կատարված բարեփոխումների ու առաջիկա անելիքների վերաբերյալ

2018 թվականից մինչև այսօր 43 հազար 786 ընտանիք դուրս է եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անապահովության համակարգից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկման ընթացքում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

«2018 թվականին անապահովության համակարգում՝ հայտնի Փարոսում, գրանցված է եղել 92 հազար 564 ընտանիք, մենք հիմա ունենք 48 հազար 778 ընտանիք, ինչը նշանակում է, որ այս ընտանիքները դուրս են եկել աղքատությունից»,- ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանը հայտնեց՝ գրանցված աշխատանք փնտրող և գործազուրկ քաղաքացիների թիվը ևս նվազում է, իսկ երկրում ծայրահեղ աղքատությունը կազմում է 0.6 տոկոս, աղքատությունը՝ 21.7 տոկոս:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում