Տնտեսություն

Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալն անցած տարի աճել է 5,8 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալն անցած տարի աճել է 5,8 տոկոսով

Հայաստանում անցած տարվա ընթացքում արտադրվել է 9 միլիարդ 721  միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 5,8 տոկոսով ավելի է նախորդ տարվանից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 3-ի ասուլիսին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Կարևոր արձանագրում է, որ շեշտակի աճել է մեր արևային կայանների թիվը։ Այս պահին էներգահամակարգում միացված են շուրջ 1100 մեգավատ դրվածքային հզորությամբ էներգակայաններ։ Աճը կազմել է 43 տոկոս։ Այդ կայաններից 50 հազարը և ավելին մանր տնային տնտեսություններինն են, որոնք, ընդհանուր, շուրջ 650 մեգավատ արտադրանք են տալիս»,-ներկայացրեց Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ 2025-ին տնային տնտեսությունների արևակայանների քանակական աճը կազմել է 60 տոկոս, իսկ հզորությունը՝ 52 տոկոս։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում