Տնտեսություն

Հայաստանը մոդուլային ատոմակայանի մոդելների առաջարկներ ունի մի շարք երկրներից

1 րոպեի ընթերցում

Հայաստանը մոդուլային ատոմակայանի մոդելների առաջարկներ ունի մի շարք երկրներից

Հայաստանը մոդուլային ատոմակայանի մոդելների առաջարկներ է ստացել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չինաստանից ու Հարավային Կորեայից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 3-ի ասուլիսին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ հավելելով, որ մոդելի ընտրության հարցում դեռևս վերջնական որոշում չի կայացվել։

«Մոդելի ընտրության հարցը, կարծում եմ, կիրականացվի արդեն 2026 կամ 2027 թվականին։ Որպես այդպիսին՝ շատ շտապելու անհրաժեշտություն չունենք։ Կախված մոդելի ընտրությունից, կորոշվի նաև, թե որ երկրի հետ ենք իրականացնում աշխատանքը, որովհետև մոդուլային ատոմակայանների սիստեմը նախկինում լայն տարածված չի եղել և լրացուցիչ ուսումնասիրության կարիք կա, ինչը և մենք անում ենք»,-ասաց նախարարը։

Հայաստանի կառավարությունը 2023 թվականին Հայաստանի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու որոշում էր ընդունել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պլանավորում է 2036 թվականից ունենալ մոդուլային ատոմակայանի՝ շեշտելով, որ այդ ուղղությամբ քննարկումներ կան մի շարք երկրների հետ։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում