Սթարմերը կողմ է արտահայտվել ԵՄ պաշտպանական հիմնադրամին Մեծ Բրիտանիայի միանալուն

3 րոպեի ընթերցում

Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը ցանկություն է հայտնել վերսկսել Եվրամիության Security Action for Europe (SAFE – Անվտանգության գործողություն Եվրոպայի համար) պաշտպանական հիմնադրամին Մեծ Բրիտանիայի մասնակցության շուրջ ավելի վաղ ձախողված բանակցությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Times պարբերականը։

«Մենք պետք է ավելի ակտիվորեն ներգրավվենք և անենք ավելին: Ոչ միայն (ԱՄՆ) նախագահ Թրամփն է կարծում, որ Եվրոպան պետք է անի ավելին. այդ կարծիքին են  նաև այլ ղեկավարներ: Ես նույնպես այդ կարծիքին եմ: Ես, իրոք, կարծում եմ, որ ծախսերի, հնարավորությունների և համագործակցության հարցերով մենք պետք է ավելին անենք միասին: Ես հայտնել եմ իմ նկատառումները, և դա նշանակում է, որ մենք պետք է քննարկենք այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են SAFE-ը և այլ մեխանիզմներ, որպեսզի հասկանաք՝ կա արդյոք ավելի սերտորեն միասին աշխատելու հնարավորություն», - ասել է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը։

Սթարմերը ԵՄ-ի հետ «ավելի սերտ համագործակցության» հարցում «որոշակի առաջընթացի հասնելու» հույս է հայտնել:

2025 թ. նոյեմբերին Bloomberg-ը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել էր, որ SAFE հիմնադրամին Լոնդոնի միանալու շուրջ բանակցությունները ձախողվել են: Գործակալության տվյալներով՝ կողմերն այդպես էլ համաձայնության չեն եկել այդ նախաձեռնությանը Մեծ Բրիտանիայի ֆինանսական ներդրման հարցում:

Ավելի վաղ Financial Times թերթը հաղորդել էր, որ ԵՄ-ն ավելի քան երեք անգամ պակասեցրել է այն վճարի չափը, որ առաջարկվում էր Մեծ Բրիտանիային SAFE-ին միանալու համար: Բրյուսելը հույս ուներ, որ Միացյալ Թագավորությունը կհամաձայնի վճարել 2 միլիարդ եվրո, որպեսզի մասնակցի շուրջ 140 միլիարդ եվրո ծավալ ունեցող SAFE հիմնադրամին: Նախապես Լոնդոնից դրա համար պահանջում էին  6,7 միլիարդ եվրո:

Սակայն, ինչպես նշել է հրատարակությունը, դա միևնույն է տասնյակ անգամ ավելի է, քան 75 միլիոն եվրոն, որը Լոնդոնն, ըստ ԶԼՄ-ների, պատրաստ է վճարել պաշտպանական հիմնադրամին մասնակցելու համար: Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին 2025 թ. նոյեմբերի 19-ին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կցանկանար դառնալ ԵՄ պաշտպանական հիմնադրամի մաս, բայց «ոչ ցանկացած գնով»:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում