Մի խումբ հոգևորականներ մեղադրյալի կարգավիճակով հրավիրվել են քննչական կոմիտե

2 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտե են հրավիրվել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը , ինչպես նաև Տեր Մովսես քահանան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաբան Արմինե Ֆանյանը լրագրողներին հայտնել է, որ Հովնան և Մակար եպիսկոպոսները արդեն գտնվում են Քննչական կոմիտեում և կանչվել են մեղադրյալի կարգավիճակով։

Նրա խոսքով՝ գործը վերաբերում է Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հայցի հիման վրա կայացված դատական ակտը չկատարելու մեղադրանքին։

Փաստաբանը չի բացառել, որ հարցաքննությունից հետո նրանց նկատմամբ կարող են ընտրվել խափանման միջոցներ, սակայն նշել է, որ կալանքը օրենքով նախատեսված չէ, քանի որ խոսքը ոչ մեծ ծանրության հանցագործության մասին է։

2026 թվականի հունվարի 10-ին Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իր պաշտոնը։

Դատարանի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վերականգնվել էր Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Սակայն դրանից հետո Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարգալույծ էր հռչակվել։

Հունվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու համապատասխան ծառայողների կողմից  դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ։ 

Հայերեն

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով