Մահացել է «Տանը մենակ» ֆիլմի դերասանուհի Քեթրին Օ’Հարան

2 րոպեի ընթերցում

71 տարեկանում մահացել է կանադա-ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ Քեթրին Օ’Հարան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դերասանուհու մահվան մասին նրա մենեջերը հայտնել է Variety-ին։

Քեթրին Օ’Հարան առավել հայտնի է Քեյթ Մաքքալիսթերի՝ Քևինի մոր կերպարով «Տանը մենակ» և Տանը մենակ 2․ Նյու Յորքում կորածը» ֆիլմերում։ Նա մարմնավորել է նաև Դելիա Դիտցին Թիմ Բարթոնի «Բիթլջուս» ֆիլմում և վերադարձել է նույն կերպարին դրա 2024 թվականի շարունակությունում՝ «Բիթլջուս Բիթլջուս»։

Քեթրին Օ’Հարան ծնվել է 1954 թվականի մարտի 4-ին՝ Տորոնտոյում։ Հեռուստաէկրանին առաջին անգամ հայտնվել է 1979 թվականին՝ կանադական Canada After Dark շոուում։ 1970-ականներին հիմնականում զբաղվել է մուլտֆիլմերի հնչյունավորմամբ, իսկ 1976 թվականին նկարահանվել է The Rimshots հեռուստատեսային ֆիլմում և Coming Up Rosie մանկական հեռուստասերիալում։

Մեծ էկրանին նրա դեբյուտը տեղի է ունեցել 1980 թվականին՝ «Double Negative»  ֆիլմում։ Հետագա տարիներին Օ’Հարան սկսել է ստանալ ավելի նշանավոր դերեր․ 1985-ին խաղացել է «After Hours» թրիլերում, իսկ 1988-ին՝ Դելիա Դիտցի դերը «Բիթլջուս»-ում, որը դարձել է նրա առաջին խոշոր հաջողությունը։

1990 թվականին էկրան բարձրացավ Քրիս Կոլումբուսի «Տանը մենակ» ֆիլմը, որտեղ Օ’Հարան մարմնավորեց Քեյթ Մաքքալիսթերին՝ գլխավոր հերոս Քևինի մորը։ Դերասանուհին նույն կերպարին վերադարձավ նաև 1992 թվականի շարունակությունում։

Գրեթե 50-ամյա կարիերայի ընթացքում Քեթրին Օ’Հարան արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ երկու «Էմմի»-ի և «Ոսկե գլոբուս»-ի։

Հայերեն English Français

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար