Հայաստան

Հունաստանում ՀՀ դեսպանն ընդունել է Արթաքի Քալփաքյան կրթօջախի նախադպրոցական և տարրական դասարանների աշակերտներին և ուսուցիչներին

1 րոպեի ընթերցում

Հունաստանում ՀՀ դեսպանն ընդունել է Արթաքի Քալփաքյան կրթօջախի նախադպրոցական և տարրական դասարանների աշակերտներին և ուսուցիչներին

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հյուրընկալել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Արթաքի Քալփաքյան կրթօջախի նախադպրոցական և տարրական դասարանների աշակերտներին, ուսուցչական անձնակազմին և դպրոցի ղեկավարությանն՝ ամփոփելով դպրոցների Ամանորի տոնական այցելությունների շրջանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից, դեսպան Տիգրան Մկրտչյանը ողջույնի խոսքեր է հղել փոքրիկներին և նրանց մաղթել ուսման մեջ հաջողություններ և ձեռքբերումներ։

Աշակերտները ներկայացրել են երգեր և բանաստեղծություններ, որոնք նվիրված էին նաև Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին։

Միջոցառման ավարտին աշակերտները ստացել են հայկական քաղցրավենիքներ դեսպանության անունից։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում