Քաղաքականություն

Աջակցում ենք հայ ժողովրդին, որը փորձում է պաշտպանել իր ժողովրդավարական ապագան․ Մոլդովայի նախագահ

1 րոպեի ընթերցում

Աջակցում ենք հայ ժողովրդին, որը փորձում է պաշտպանել իր ժողովրդավարական ապագան․ Մոլդովայի նախագահ

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտնել է, որ աջակցում են Հայաստանին ու հայ ժողովրդին՝ ժողովրդավարական ապագան պաշտպանելու հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սանդուն նշել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում։

«Ես ցավով եմ հետևում Վրաստանին: Չնայած վրաց ժողովրդի խիզախությանը, որը շարունակում է պաշտպանել ժողովրդավարական արժեքները, եվրոպական ձգտումները և իր ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը, Ռուսաստանը Վրաստանին վերադարձրեց իր ուղեծիր՝ ուժեղացնելով պատերազմի հանդեպ վախը՝ ազդարարելով, որ ընտրություններում սխալ ընտրությունը կարժենա խաղաղություն։ Այժմ Հայաստանը դառնում է նույն ռազմավարության թիրախ, որն ուղղված է ինքնիշխանության թուլացմանը, ազդում է ժողովրդավարական ընտրության վրա և օգտագործում է ներքին խոցելիությունները»,- նշել է Սանդուն։

Սանդուն ընդգծել է, որ Մոլդովան աջակցում է Հայաստանին և նրա ժողովրդին, որոնք փորձում են դիմակայել այդ ճնշմանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում