Երեմյան Ակադեմիայում կրթությունը փոխեց մեր կյանքը․ շրջանավարտներ

8 րոպեի ընթերցում

«Մինչ Երեմյան Ակադեմիայում դասընթացներին մասնակցելն աշխատում էի որպես մայրիկ»,- ժպտալով պատմում է Երեմյան խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի  «Հրուշակագործություն սկսնակներ» դասընթացի շրջանավարտ Հեղինե Սարգսյանը: Ապրելով Նիդեռլանդներում՝ նա միշտ երազել է հիմնել սեփական փոքրիկ բիզնեսը։

«Դասընթացների ընթացքում ստացա հիմնավոր գիտելիքներ, առանց որոնց հաստատ չէի կարողանա գրագետ աշխատել այս ոլորտում։ Ակադեմիայի դասավանդող հրուշակագործների շարունակական խորհրդատվությունն ինձ համար մինչ օրս մեծ աջակցություն է։ Ուրախությամբ եմ նշում, որ դասընթացից հետո Նիդեռլանդների Բրեդա քաղաքում բացել եմ իմ սեփական հրուշակեղենի խանութը»,- պատմում է Հեղինեն։

Նա Ակադեմիայի 2500 շրջանավարտներից մեկն է, որն իր երազանքները վերածել է մասնագիտական հաջողության․ շրջանավարտների 90 տոկոսն ուսումնառությունից հետո ունենում է մշտական մասնագիտական զբաղվածություն։ Սա 7-ամյա Ակադեմիայի հաջողությունների ընդամենը մեկ, բայց ոչ միակ ցուցանիշն է․ տարիների ընթացքում մշակվել է կրթական 4 ուղղություն՝ խոհարարություն, հրուշակագործություն, հյուրանոցային գործ, մենեջմենթ և սպասարկում, ստեղծվել է 70-ից ավելի դասընթաց, համագործակցություն է ծավալվել  60-ից ավելի գործընկեր կազմակերպությունների հետ։ Ակադեմիան տեսական ու գործնական գիտելիքների շտեմարան է, որը համադրում է հյուրընկալության ամենամեծ ընկերության՝ Երեմյան ընկերությունների խմբի 20-ամյա ճանապարհը, կրթության միջազգային ստանդարտներն ու ոլորտի լավագույն մասնագետների դասավանդման փորձը։

«Երեմյան Ակադեմիան ուսանողներ և շրջանավարտներ ունի ինչպես Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից, այնպես էլ տարբեր երկրներից, քանի որ Ակադեմիայից ստացած կրթությունը ոլորտի մասնագետների համար իրապես դարձել է մրցակցային առավելություն: Մեզ մոտ ուսումնառություն են անցնում տարբեր մասնագիտություններ, փորձառություն, կարիերա ունեցող մարդիկ, և յուրաքանչյուրի համար Ակադեմիան հանդիսանում է նորը սովորելու, զարգանալու, կատարելագործվելու, նոր դռներ բացելու հարթակ։ Օրինակ, շրջանավարտների մեծ մասի համար խոհարարությունը երազանքի մասնագիտություն է եղել։ Կարող եմ բազմաթիվ շրջանավարտների հիշել, ովքեր երկար տարիներ աշխատել են իրենց մասնագիտությամբ, եղել են կայացած մասնագետներ, բայց մտքում միշտ ունենալով խոհարարությունը՝ մի օր պարզապես թողել են ամեն ինչ ու եկել Երեմյան Ակադեմիա։ Ոգևորող են նաև մարզերից ժամանող մեր ուսանողները, որոնք ուսումնառությունից հետո վերադառնում են իրենց բնակավայրեր, նպաստում համայնքային զարգացմանը»,- պատմում է Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանը:

«Խոհարարական արվեստ. սկսնակներ» դասընթացի մասնակից Մարութ Բաղդասարյանը մինչև Ակադեմիայում ուսումնառությունը զբաղվում էր բիզնես գործունեությամբ։

«Իմ ընկերներն ու ծանոթները շատ էին պատմում Ակադեմիայի մասին, խորհուրդ տալիս։ Դասընթացի ընթացքում բազմաթիվ նոր գիտելիքներ ստացա, բացահայտեցի խոհարարության աշխարհը, սակայն ամենամեծ ձեռքբերումը համարում եմ կապերի ստեղծումը, որոնք մինչ օրս ինձ համար օգտակար են։ Այժմ զբաղվում եմ խոհարարությամբ և, իհարկե, ունեմ ապագայի պլաններ՝ իմ նոր մասնագիտությամբ պայմանավորված»,- պատմում է Մարութը՝ վերհիշելով Ակադեմիայում անցկացրած հետաքրքիր և դրական օրերը։

Ակադեմիայի պահանջված դասընթացներից է նաև «Ամեն ինչ ռեստորանային մենեջմենթի մասին» դասընթացը, որի շրջանավարտ Վարդան Հովհաննիսյանը Հայաստանի մանուկները հիմնադրամի (ՔՈԱՖ) Կոնցեպտ հյուրանոցի և համագումարների կենտրոնի սննդի և խմիչքի վերահսկողն է (Food and Beverage manager) և դասընթացին մասնակցելուց որոշ ժամանակ հետո ունեցել է մասնագիտական առաջխաղացում։

«⁠Չէի կարող բաց թողնել դասընթացին մասնակցելու հնարավորությունը, քանի որ Երեմյան ընկերության փորձը և անցած ուղին մեզ՝ այս ոլորտի մասնագետներիս համար ճանապարհ է բացում և ահռելի գիտելիքների աղբյուր դառնում: Դասընթացի ընթացքում ձեռք եմ բերել թե՛ տեսական գիտելիքներ, թե՛ գործնական հմտություններ, որոնք կարող եմ անմիջապես կիրառել աշխատանքում։ Սովորել եմ ավելի համակարգային մտածել, ճիշտ վերլուծել իրավիճակները և գտնել արդյունավետ լուծումներ։ Ամենակարևոր ձեռքբերումն ինձ համար ինքնավստահության աճն է և նոր գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունը»,- Ակադեմիայում կրթության մասին խոսելիս ընդգծում է Վարդանը:

Նա կարևորում է վերապատրաստումները, քանի որ այս ոլորտն անմիջականորեն կապված է սպասարկման որակի, հյուրի փորձառության և բիզնեսի հաջողության հետ։

«⁠Բացի այդ՝ վերապատրաստումները նպաստում են թիմային աշխատանքի բարելավմանը, սխալների նվազեցմանը, արդյունավետության բարձրացմանը և աշխատակիցների մոտիվացիայի աճին, ինչի արդյունքում բարձրանում է նաև ռեստորանի հեղինակությունն ու մրցունակությունը»,- շեշտում է Վարդանը։

2025 թվականին Երեմյան ակադեմիան մեկնարկեց նաև նոր ուղղություն՝ «Հյուրանոցային գործ. մենեջմենթ և սպասարկում», որն իր տեսակի մեջ առաջինն էր Հայաստանում։ Դասընթացները նախատեսված են հյուրանոցային ոլորտի աշխատակիցների, նորավարտ մասնագետների, ուսանողների և ոլորտում գործունեություն սկսելու մտադրություն ունեցող անձանց համար։ Այս դասընթացը բացառիկ է իր բովանդակությամբ, գործնական կիրառելիությամբ և պրոֆեսիոնալ դասախոսների ներգրավվածությամբ։ «Հյուրանոցային գործ. մենեջմենթ և սպասարկում» դասընթացի մասնակից Էլմիրա Էվոյանը,  մինչ ծրագրին մասնակցելը, երկար ժամանակ աշխատել է հյուրանոցային ոլորտում՝ զբաղեցնելով տարբեր հաստիքներ։ Ծրագրի մեկնարկի պահին աշխատում էր որպես վաճառքի մենեջեր։

«Ծրագրին մասնակցել եմ՝ նպատակ ունենալով թարմացնել գիտելիքներս և որպես մասնագետ ավելի արդյունավետ գործունեություն ծավալել, քանի որ ոլորտը շատ արագ է զարգանում և պահանջում է մշտական ուսուցում։ Դասընթացի ընթացքում ձեռք եմ բերել գիտելիքների զգալի պաշար, որն օգնում է ավելի խորությամբ հասկանալ հյուրանոցային ոլորտի յուրաքանչյուր ստորաբաժանման նրբությունները և կառավարման մեխանիզմները։ Ամենակարևոր ձեռքբերումներից մեկը եղել է նոր կապերի հաստատումը, մասնագետների հետ շփումը և փորձի փոխանակումը։ Ապագայում նախատեսում եմ շարունակել գործունեությունս հյուրանոցային ոլորտում»,- պատմում է Էլմիրան։

Այս հաջողության պատմությունները Ակադեմիայի ձեռքբերումների մի մասն են ընդամենը։ Ակադեմիայի պատմությունը նախ և առաջ 2500 շրջանավարտների հաջողությունների պատմությունն է։

2026 թվականին ևս Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիան սպասում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են կերտել իրենց հաջողության ճանապարհը։

Հայերեն