2 րոպեի ընթերցում
Ակտիվ կյանքը պահանջում է ոչ միայն շարժում, այլ նաև ճիշտ սննդակարգ: Ինչպե՞ս է կաթնամթերքը դառնում ուժի, դիմացկունության ու առողջ կենսակերպի մաս: Մասնագետները փաստում են, որ մարզումից հետո օրգանիզմը կարիք ունի վերականգնման, և հենց այստեղ է, որ որակյալ կաթնամթերքը դառնում է կարևոր բաղադրիչ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում բռնցքամարտի մարզիչ Արա Ղուկասյանը նշեց՝ որպես մարզիչ կարևորում է կաթնամթերքի դերը առօրյա կյանքում. «Առավոտյան նախաճաշին կարելի է օգտագործել հունական յոգուրտ, մարզումներից հետո ցանկալի է օգտագործել կաթնաշոռ, իսկ երեկոյան՝ ցածր կալորիականությամբ կաթ»։
Մասնագետները նշում են, որ կաթնամթերքը սպիտակուցի, կալցիումի և վիտամինների բնական աղբյուր է, որոնք կարևոր են թե՛ մկանների վերականգնման, թե՛ ոսկորների ամրության համար:
«Ես իմ սաներին խորհուրդ եմ տալիս կաթնամթերք, քանի որ այն պարունակում է բարձր քանակի կալցիում և վիտամին D։ Որոշ կաթնամթերքներ պարունակում են նաև սպիտակուցներ, որոնք ցանկալի են թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։ Կաթնամթերքը նպաստում է մկանային համակարգի, ինչպես նաև հոդային և ոսկրային համակարգի վերականգնմանը»,-նշեց բռնցքամարտի մարզիչը։
Սպորտը էներգիա է տալիս մարմնին ու մտքին, իսկ «Երեմյան Փրոդաքթս»-ը լրացնում է այդ էներգիան՝ հարստացնելով վիտամիններով և օգտակար սննդանյութերով։
«Ես՝ որպես մարզիկ, կաթնամթերքի մեջ կարևորում եմ բարձր որակն ու մաքուր բաղադրությունը, քանի որ այն շատ արագ օգնում է մկանների վերականգնմանը։ Մարզումից հետո հիմնականում օգտագործում եմ կաթնաշոռ ու թթվասեր, որոնք հարուստ են սպիտակուցներով, իսկ քաղցրի պահանջը բավարարելու համար ընտրում եմ կաթնաշոռային պանրիկ»,-ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Դավիթ Եղիշյանը։
Հայաստանյան շուկայում որակյալ կաթի մասին կարծրատիպերը փոխած «Երեմյան Փրոդաքթս»-ի արտադրանքը ստեղծվում է՝ հաշվի առնելով ժամանակակից մարդու պահանջները՝ որակ, բնականություն և հավասարակշռված սնունդ ակտիվ առօրյայի համար։
