Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով առնվազն 11 մարդ է մահացել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով առնվազն 11 մարդ է մահացել

ԱՄՆ-ում սաստիկ ցրտի և ձնաբքի պատճառով առնվազն 11 մարդ է մահացել, 1 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Չեղարկվել է ավելի քան 17 000 չվերթ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Ձյան ուժգին տեղումներ են գրանցվել մի քանի նահանգում, այդ թվում՝ Արկանզասում, Կոլորադոյում, Իլինոյսում, Ինդիանայում, Կենտուկիում, Մասաչուսեթսում, Նյու Ջերսիում, Նյու Յորքում, Վիրջինիայում։

Մի շարք նահանգներում առաջիկա ժամերին դարձյալ ուժեղ տեղումներ են սպասվում։ 

Ձնաբքի պատճառով նաև փակվել են ճանապարհները։ Նյու Յորքում, Չիկագոյում, Հյուսթոնում, Ատլանտայում, Քլիվլենդում, Ֆիլադելֆիայում, Բոստոնում և այլուր դպրոցներում դասերը չեղարկվել են կամ անցում է կատարվել հեռավար ուսուցման։

CNN-ը նշում է, որ այս ձնաբքի պատճառով տեղի են ունեցել թռիչքների ամենամեծ թվով չեղարկումները կորոնավիրուսի համավարակից ի վեր։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում