ՀՀ վարչապետը Դավոսում հանդիպել է միջազգային գործընկերների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

 

Դավոս կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, մասնավորապես, վարչապետը փոխգործակցության հնարավորություններն է քննարկել Schneider Electric ընկերության գլխավոր տնօրեն Օլիվեր Բլումի, Dell Technologies ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Մայքլ Դելլի և գործարար Նուբար Աֆեյանի հետ։ 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրում տեղի ունեցող զարգացումները, առկա հնարավորությունները, ծրագրերի իրականացման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները, ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները:

 

 

Հայերեն العربية English Español Français Русский 中文

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին Եվրոպայի մասնակցության մասին

Վարչապետը մասնակցել է ի պատիվ ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի մասնակիցների տրված ընթրիքին

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Լատվիայի հետ

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում են տեղումներ

Վարչապետն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար

Վարչապետը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին

Պնոմ Պենում տեղի է ունեցել Հայաստանի և Մոլդովայի վարչապետների հանդիպումը

Նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ամենասեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները

Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են