Հեղափոխությունից մինչ օրս Հայաստանում ստեղծվել է 275 հազար աշխատատեղ. Արսեն Թորոսյան
1 րոպեի ընթերցում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մինչ օրս Հայաստանում ստեղծվել է 275 հազար աշխատատեղ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արսեն Թորոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց նոր են համարում, թեև ամբողջովին հին են, խոստանում են 300.000 աշխատատեղ ստեղծել։ Մենք արդեն դա արել ենք և շարունակելու ենք անել։
2025թ. դեկտեմբերին մենք կրկին ունենք աշխատատեղերի թվի ռեկորդ՝ 823.000։
2018թ. մայիսին մենք ունեցել ենք 548.000 աշխատատեղ։
Հետևաբար հեղափոխությունից մինչ օրս ստեղծվել է 275.000 աշխատատեղ»,- գրել է Թորոսյանը։
Ավելի վաղ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխանության գալու դեպքում իրենք Հայաստանում 300 հազար նոր աշխատատեղ են ստեղծելու։