Եվրոպա

Պորտուգալիայում հրկիզել են Ռոնալդուի արձանը

1 րոպեի ընթերցում

Պորտուգալիայում հրկիզել են Ռոնալդուի արձանը

Անհայտ անձը հրկիզել է ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի արձանը, որը կանգնեցվել էր Պորտուգալիայի Մադեյրա կղզու Ֆունշալ քաղաքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Correio da Manha պարբերականը։

Տղամարդը դյուրավառ հեղուկը լցրել է արձանի վրա, որը կանգնեցված է պորտուգալացի ֆուտբոլիստի թանգարանի հարևանությամբ, և այրել այն։ Իր գործողությունը նա տեսագրել է և հրապարակել սոցիալական ցանցերում։

Տեղի ոստիկանությունն այժմ զբաղվում է տղամարդու որոնումներով։

40-ամյա Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող է, Եվրոպայի չեմպիոն, ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի կրկնակի հաղթող։ Նա նաև հինգ անգամ արժանացել է Ոսկե գնդակի։ Այժմ Ռոնալդուն խաղում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբում։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում