Հայաստան

Յունիստրիմ x easywallet. Ռուսաստանից փոխանցումների նոր տարբերակ

3 րոպեի ընթերցում

Յունիստրիմ x easywallet. Ռուսաստանից փոխանցումների նոր տարբերակ

«Իզի Փեյ» և «Յունիստրիմ» ընկերությունների համագործակցության շնորհիվ այժմ հնարավոր է ստանալ դրամական փոխանցումներ «Юнистрим Денежные Переводы» հավելվածից easywallet հավելվածի հաշվին վայրկյանների ընթացքում։ 

Ահա փոխանցման պայմանները․ 

• 0% միջնորդավճար easywallet-ի օգտատիրոջ համար 

• Գործարքի սահմանաչափ՝ 100 ռուբլուց 150 000 ռուբլի 

• Օրական գործարքների առավելագույն քանակ՝ 5 

• Առանց ամսական սահմանաչափի 

Փոխանցումները հնարավոր է իրականացնել ինչպես «Յունիստրիմ»-ի հավելվածից, այնպես էլ «Յունիստրիմ»-ի և վերջինիս հետ համագործակցող բանկերի սպասարկման սրահներից։ 

Ահա «Յունիստրիմ»-ի հավելվածից փոխանցում կատարելու համար անհրաժեշտ քայլերը․ 

1․ Սեղմել «Отправить перевод» կոճակը 

2․ Ընտրել «Армения» և «По номеру телефона» 

3․ Ընտրել «easywallet» 

4․ Մուտքագրել ստացողի՝ easywallet-ում գրանցված հեռախոսահամարը 

5․ Մուտքագրել փոխանցվող գումարը ռուբլիով 

6․ Ընտրել վճարման միջոցը, սեղմել «Продолжить» և «Подтвердить»: 

Գումարը կմուտքագրվի easywallet հավելվածի հաշվին հաշված վայրկյաններում։ 

easywallet հաշվին փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ է լինել easywallet-ի նույնականացված օգտատեր, ունենալ կցված բանկային քարտ կամ հավելվածում բացված անվճար բանկային հաշիվ։ EasyPay-ը ներկայացնում  է նաև Ռուսաստանից փոխանցումներ ստանալու այլ եղանակներ։ 

«Իզի Փեյ» ընկերության մասին 

«Իզի Փեյ»-ը ՀՀ առաջատար ֆինտեխ ընկերություններից է, որը հիմնադրվել է 2014 թվականին։ Ընկերության նպատակն է պարզեցնել մարդկանց ֆինանսական կյանքը՝ առաջարկելով պարզ լուծումներ վճարումների ու դրամական փոխանցումների համար։ Իր 4200+ տերմինալներում և easywallet հավելվածում կան 1000+ վճարատեսակներ․ հնարավոր է վճարել բժշկական, պետական, ապահովագրական, նոտարական, կոմունալ և այլ ծառայությունների համար, կատարել նվիրատվություններ, մեքենային առնչվող վճարումներ ու վարկի մարումներ, կատարել ու ստանալ դրամական փոխանցումներ, գնել միջոցառումների տոմսեր, ստանալ օնլայն վարկ և ավելին։ Ընկերության մասին ավելին ներկայացված է www.easypay.am պաշտոնական կայքում։ 

«Յունիստրիմ» ընկերության մասին 

«Յունիստրիմ»-ը դրամական արագ փոխանցումների միջազգային համակարգ է, որը շուկայի առաջատարներից է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Գործելով 2001 թվականից՝ համակարգը համադրում է բազմամյա փորձը ժամանակակից տեխնոլոգիաների հետ. 2016 թվականից «Յունիստրիմ»-ի հաճախորդները կարող են առցանց փոխանցումներ կատարել կայքի և բջջային հավելվածի միջոցով: Ընկերության մասին ավելին հնարավոր է իմանալ www.unistream.ru պաշտոնական կայքում: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում