ՀՀ նախագահը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի վարչապետի հետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև քաղաքական, տնտեսական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով կապերի խորացման և գործնական փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային իրողություններին և ընթացիկ զարգացումներին՝ ընդգծելով խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման կարևորությունը։ Այս համատեքստում քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման համատեքստում ներկայացվել է TRIPP ծրագիրը։ Ընդգծվել է, որ նման նախաձեռնությունների իրականացումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից և հնարավորություն է տալիս իրացնել տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ ոլորտներում առկա լայն հնարավորությունները։

Կողմերը կարևորել են նաև տարբեր միջազգային հարթակներում համագործակցության շարունակականությունը՝ շեշտելով փոխադարձ երկխոսության և համակարգված մոտեցումների անհրաժեշտությունը տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների պայմաններում։

Հայերեն العربية English Español فارسی Français Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն